Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերի առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: