Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին և 5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: