Armenia Today-ը հարցում է անցկացրել պարզելու նպատակով, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է պահանջել դրանց ծանոթանալու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նշենք նաև, որ օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատել երկու երկրների սահմանը։ Նա, մասնավորապես, ընդգծել է, որ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 27-ին՝ Ջեյք Սալիվանի կողմից կազմակերպված իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ։
ArmeniaToday-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար, թե արդյոք կո՞ղմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Քաղաքացիների մեծ մասը դեմ է խաղաղության պայմանագրի կնքմանը՝ կասկածներ հայտնելով, որ դա երկար սպասված խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Նրանց կարծիքով՝ անհնար է ապրել ադրբեջանցիների և թուրքերի հետ։
«Անհնար է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պատկերացնելը. ադրբեջանցիների, թուրքերի հետ ապրելն անհնարին է, ես արմատներով ղարաբաղցի եմ, դա հնարավոր չէ»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: