Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրել է մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը, ով զբաղեցրել է 2-րդ տեղը: Այս մասին հայտնում է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի «Դիզակ» պաշտոնաթերթը։
Նշվում է, որ մրցույթի մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի՝ 7-ամյա Ալեքսանդրը։
Մրցույթի ավարտից հետո Վերան գրառում է արել փայլուն արդյունքի մասին՝ միաժամանակ հիշատակելով Հադրութն ու շնորհակալություն հայտնելով իր ծնողներին։
«Հայրը՝ Արտյուշա Սաֆարյանը («Ժելեզնի»), զոհվել է Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ՝ չհասցնելով տեսնել դստեր ծնունդը։ Հավատարիմ արմատներին՝ Վերան մասնակցել է 2020թ պատերազմին՝ իր բաժին պարտքը կատարելով հայրենիքի ու նվիրյալ հոր առջև։ Այժմ Վերայի պայքարը բեմում է, որը նույնպես պատվով է հաղթահարում»,-նշվում է հրապարակման մեջ։