Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երևանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր և տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Ասացի, որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում՝ Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ և ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, և մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»,- գրել է Աննա Հակոբյանը։
Հիեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմն սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայով։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։