Նախկինում ցավոք ունեցել ենք դեպք, երբ հրապարակվել է համայքում փողոցի վերանորոգման մասին, բայց հետո պարզվել է, որ վերանորոգվել է ոչ թե այդ փողոցը, այլ հարևան մեկ այլ փողոց, որտեղ խիստ պատահականորեն ապրում են պաշտոնյաներ։ Այս մասին կառավարության նոյեմբերի 3-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ Պետական վերահսկողական ծառայությունը այդ թեմայով սկսել է ուսումնասիրություն անել։
Ինչպես պարզաբանեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Սարատակ համայնքում։ Դեպքի առթիվ սկսվել է ծառայողական քննություն՝ փաստերը վեր հանելու և առերևույթ հանցակազմ պարունակող փաստերը փոխանցել իրավապահ մարմիններին։
Ավելի ուշ, ըստ Պետրոսյանի, կասեցվել է ծառայողական քննությունն ու փաստաթղթերը Գլխավոր դատախազությանն է փոխանցվել։
Մանրամասները՝ տեսնյութում։