Հայաստանը Ռուսաստանի ամենահայտնի ուղղությունների տասնյակում է, որի համար նոյեմբերին նվազել են ավիատոմսերի գները։ Այս մասին «Известия»-ին հայտնել են OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայությունում։
Նշվում է, որ ծառայության վերլուծաբանները նման եզրահանգման են եկել՝ համեմատելով 2022 թվականի նոյեմբերի 1-9-ը և հոկտեմբերի 1-9-ն ընկած ժամանակահատվածում գնված տոմսերի միջին գները։
Նոյեմբերին Ռուսաստանից Հայաստանի մայրաքաղաք չվերթը հոկտեմբերի 11300 ռուբլու համեմատ նվազել է 34,3%-ով, պարզաբանում է հրատարակությունը։
Հաղորդվում է, որ նոյեմբերին գնի ամենամեծ անկումը տեղի է ունեցել Ռուսաստանից Հայաստան և Թուրքիա ավիափոխադրումների արժեքի հետ կապված։
Դուբայը, Թբիլիսին, Ալմա-Աթան, Բաքուն, Աստանան, Մինսկը և Օշը նույնպես տեղ են գտել այն ուղղությունների տասնյակում, որոնց համար Ռուսաստանից թռիչքների գները նվազել են։