Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: