Երևանում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։