Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 4-ին սպասվում է անձրև:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։