Նոյեմբերի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնում Վարդաքար գյուղի մի բնակիչ հաղորդում է ներկայացրել. նոյեմբերի 16-ից տնից բացակայել էր, իսկ օրեր անց վերադառնալով՝ տեսել էր, որ հյուրասենյակի պահարանից բացակայում է ալկոհոլային խմիչքների հավաքածուն: Այս մասին հայտում է ՀՀ ոստիկանությունը։
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և պարզել, որ տուն էին մտել խոհանոցի պատուհանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով: Վնասի չափը մոտ 200 հազար դրամի էր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 29-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին է հրավիրվել Վարդաքար գյուղի 35-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ օրեր առաջ ինքն էր ձեռքով խփել-բացել խոհանոցի պատուհանը և գողացել ոգելից խմիչքները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: