Արդեն երկու տարի անընդմեջԱրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները Ձմեռ պապու հագուստով հաստատության տանիքից ճոպաններով իջնում են, շնորհավորում մանուկներին և հանձնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից պատրաստված նվերներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Այս անգամ ԱԻՆ ծառայողները «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հրավերով այցելել են սահմանափակ կարողություններով երեխաների, նվերներ և անակնկալներ մատուցել նրանց։