Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 25-30-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։