Դեկտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված 8 ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Վերին Խոտանան գյուղում։ Մեքենաները դուրս են բերվել արգելափակումից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։