Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 28-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։