Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ: Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ին, 31-ին, հունվարի 1-3-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը՝ բացառությամբ Արարատյան դաշտի և Երևանի հունվարի 1-ին, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։