«Որիդներ Կանչ» հ/կ անդամներն այցելել են Արցախում զոհված զինծառայող Արթուր Եղիազարյանի շիրիմին, որի մայրն օրեր առաջ սոցցանցերով հայտնել էր, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարող այցելել Եռաբլուր։
«Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամներով եկել ենք շնորհավորելու նաև անմահացած Արթուր Եղիազարյանի Ամանորը։ 19-ամյա Արթուրը զոհվել է Մարտունիում՝ հրադադարից հաշված ժամեր առաջ, դիպուկահարի կրակոցից…
Մեր բախտակցի՝ Արթուրի մոր ձայնը, լսելի է մեզ։ Մայրը՝ Ռոմելան այժմ գտնվում է Արցախում և ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել գալ Եռաբլուր, որ իր տղայի տանը դիմավորի Ամանորը։
Մենք կանգնած ենք և միշտ ենք կանգնելու Արցախում գտնվող մեր հայրենակիցների կողքին»,-նշվում է հ/կ-ի Facebook-յան էջում։