Նախորդ տարվա ընթացքում 298 ընտանիք ներգրավվել է վերապատրաստման և բիզնես ծրագրերում: Այս մասին այսօր տեղի ունեցած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ զելուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նրան տեղեկացրել են, որ hանրապետությունում առկա է 144 սոցիալական կացարան, որից 21-ը ներկայումս թափուր է: Վերջիններիս շահառուներն են խոցելի խմբերի ներկայացուցիչները:
Ըստ հայտնի տվյալների՝ ներկայումս մանկատներում, ընդհանուր առմամբ, բնակվում է 602 երեխա, որից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող. 127 աnձ ունի պոլիատիվ խնամքի կարիք, 209 անձի 18 տարին լրացած է, ևս 105 երեխա բնակվում է խնամատար ընտանիքներում: