Հունվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեկ՝ հունվարի 17-ին, առավոտյան մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներն առաջացել են «Ալավերդի» բժշկական կենտրոնում։