Երևանում այսօր ցերեկը, հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութքաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 27-ին, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-29-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով: