ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Սևան քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։