Փետրվարի 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ ինտենսիվ: Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Երևանում այսօր ետրվարի 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր շրջանների մեծ մասում, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է ձնախառն անձրև։