ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, իսկ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։