Սահմանվել են պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանատեղիի կազմակերպման, հուշաքարերին, հուշատախտակներին, հուշասյուներին և մահարձաններին ներկայացվող հարաչափերը։ Որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 16-ի նիստում։
Հաստատված կանոններով հստակեցված չէին հարաչափերը, որի արդյունքում ստացվում է միջավայրի հետ ոչ համաչափ և հակասական օբյեկտների տեղադրում:
Այս որոշմամբ կկանոնակարգվեն գերեզմանատեղիի բարեկարգման աշխատանքների համար տրվող հողամասերի չափերը, հուշաքարերի, հուշատախտակների, հուշասյուների և մահարձանների թույլատրելի բարձրությունները: