ՊՆ նախկին շենքի բնակիչ անաչափահասը թափառող շների հարձակման զոհ է դարձել։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
«ՀՀ տասնյակ քաղաքացիներ` այդ թվում նաև կանայք և անչափահաս երեխաներ, շուրջ երկու շաբաթ գիշերում են բաց երկնքի տակ, որի հետևանքով ծանր վնաս է պատճառվել նրանց առողջությանը»,-նշել է պատգամավորը։
Ըստ նրա՝ այսօր թափառող շների հարձակման զոհ է դարձել բաց երկնքի տակ գիշերող անչափահաս երեխաներից մեկը, որին տեղափոխել են հիվանդանոց:
«Կոչ եմ անում պատկան մարմիններին անհապաղ զբաղվել այս խնդրով և լուծել այն, այլապես օրեցօր բարդացող իրավիճակի բոլոր հետևանքները կրելու են իրենք», – նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: