Երևանում այսօր երեկոյան, մարտի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի 6-8 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև։