Երևանում 42-ամյա տղամարդը կրակել է նախկին կնոջը, ապա ինքն իրեն, հայտնում են ոստիկանությունից։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ի առավոտյան։ Հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Ռոմանոս Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում մի տղամարդ փակել է տաքսի մեքենայի ճանապարհը, վիճել ուղևորուհու հետ, ապա կրակել նրա ուղղությամբ, ապա՝ ինքն իրեն: Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված կինն ու 42-ամյա մերձավանցի տղամարդը նախկին ամուսիններ են, և որ տղամարդը հարկադրաբար կանգնեցրել է տաքսին, իջեցրել նախկին կնոջը, վիճել հետը, ապա կրակոցներ արձակել։
Ըստ ոստիկանության տեեկությունների, դեպքի վայրի զննությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։