Ի՞նչ են խոստանում աստղերը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչների համար, որպեսզի երկար սպասված հանգստյան օրերը վառ ու երկար հիշվեն։
Խոյ
Շաբաթ և կիրակի օրերը Խոյերի համար բարենպաստ են միայն այն գործերի համար, որոնք ձեզ կուրախացնեն և դրական էներգիա կհաղորդեն։ Դա կարող է լինել նոր սանրվածք, մատնահարդարում կամ հոնքերի ձևի խնամք։ Կարող եք նաև գնումներ կատարել՝ գարնանային զգեստապահարանը թարմացնելու համար, այցելել մերսման, սպա կամ ֆիթնես կենտրոններ:
Ցուլ
Ցուլերին երկու բավականին տարբեր հանգստյան օրեր են սպասվում ակտիվության առումով։ Ավելի լավ է շաբաթ օրն անցկացնել հնարավորինս ակտիվ՝ դուրս եկեք տնից, փորձեք լիարժեք զվարճանալ։ Բայց կիրակի օրը բարենպաստ է տնային գործերի, ընթերցանության, ստեղծագործական գործունեության կամ պարզապես ֆիլմեր ու հեռուստաշոուներ դիտելու համար:
Երկվորյակ
Երկվորյակներին անհրաժեշտ է թոթափել առօրյա կյանքում կուտակված սթրեսը և լիովին վերականգնել ֆիզիկական ուժերը։ Դրա համար իդեալական է մերսման սեանսը, զբոսանքը մաքուր օդում, թեթև մարզվելը, լողավազանում լողալը կամ պարզապես բազմոցին պառկելը:
Խեցգետին
Խեցգետինների համար շաբաթ և կիրակի օրերը չափազանց տրավմատիկ շրջան կարող են լինել։ Խուսափեք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և մի փորձեք ցատկել ձեր գլխից վեր։ Ընտրեք հանգստի ամենաարդյունավետ տարբերակները:
Առյուծ
Առյուծներին անհրաժեշտ է շաբաթ օրը մեկուսանալ տեղեկատվական հոսքից, հակառակ դեպքում՝ տրամադրությունը կփչանա։ Մի՛ կարդացեք և մի՛ լսեք նորություններ, մի՛ հետևեք սոցիալական ցանցերին։ Այս երկու օրն ավելի լավ է անցկացնել աղմուկից ու քաղաքակրթությունից հեռու:
Կույս
Կույսերն այս հանգստյան օրերին պետք է խուսափեն հավերժական շտապողականությունից և չփորձեն որևէ մեկին որևէ բան ապացուցել։ Այս օրերին շտապողականությունն ու համառությունը ծայրաստիճան անհարկի խնդիրներ կբերեն։ Գործեք հանգիստ և չափված՝ ըստ նախապես ծրագրվածի և արեք այնպիսի բաներ, որոնք ուրախություն կպատճառեն Ձեզ:
Կշեռք
Կշեռքների համար ճիշտ ժամանակն է զգեստապահարանը թարմացնելու համար։ Անցեք պահարաններով և անխղճորեն ձերբազատվեք այն բոլոր հին ու չօգտագործված իրերից, որոնք տարիներ շարունակ կախված են եղել պահարանների հեռավոր անկյուններում։ Տնային գործերն այս օրերին կլինեն Ձեր անբաժանելի մասը։
Կարիճ
Կարիճների համար բարենպաստ է հին ընկերների և ընկերուհիների հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել։ Պայմանավորվեք նրանց հետ սրճարանում և սրտանց ծիծաղեք ընկերական զրույցների վրա: Այլ կարևոր հարցերը լավ կլինի հետաձգել և կատարել աշխատանքային շաբաթվա ընթացքում։
Աղեղնավոր
Աղեղնավորներին սպասվում են նյարդային և սթրեսային հանգստյան օրեր, երբ առաջին պլան կգան ձեր դիվանագիտական հմտությունները։ Կոշտ հայտարարություններ մի արեք և փորձեք փոխզիջումային լուծում գտնել։
Այծեղջյուր
Այծեղջյուրներն այս շաբաթ և կիրակի օրերին պետք է դուրս գան տանից և լավ լիցքաթափվեն։ Ընտրեք հանգիստ ձեր ցանկությամբ՝ միջոցառման գնալուց մինչև նոր հագուստ գնելու քմահաճույքը ձեռքից բաց չթողնելով: Ամենակարևորն այն է, որ դրական լիցքեր ստանաք, իսկ հանգստյան օրերը ձանձրալի ու սովորական չանցնեն։
Ջրհոս
Ջրհոսների բախտը կբերի այս հանգստյան օրերին: Ռիսկի դիմեք և անպայման կհաղթեք ցանկացած, նույնիսկ ամենաանհավանական գործերում և գաղափարներում: Բայց մարդկանց մեծ բազմություն ունեցող վայրերից, օրինակ՝ առևտրի կենտրոններից և հասարակական տրանսպորտից, այս երկու օրվա ընթացքում ավելի լավ է խուսափել՝ վտանգավոր վիրուսով վարակվելուց խուսափելու համար։
Ձկներ
Այս շաբաթ և կիրակի օրերին Ձկները պետք է խուսափեն կոնֆլիկտային իրավիճակներից։ Ցանկացած վիճաբանություն կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի, որը կհանգեցնի տհաճ հետևանքների։ Ուշադիր եղեք ձեր արտահայտություններին և գործողություններին: