Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին սպասվում է կարճատև անձրև: Այս մասին
հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հաղորդվում է, նաև հնարավոր ամպրոպի մասին։
Մարզերում այսօր, մարտի 24-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։