108 տարի առաջ այս օրը արյան մեջ էր մի ամբողջ երկիր։ Երեք տարի հետո այն պետական ծրագրին, որն ուզում էր աշխարհի երեսից ջնջել մեզ, մեզ առանց երկրի ու աշխարհագրական հայրենիքի թողնել։ Այս մասին «Nemеsis»-ի հուշարձանի բացման արարողության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Ըստ նրա՝ Օսմանյան նպատակը չի ընդհատվել, շարունակություն ունի այսօր, բայց ի հեճուկս հայ ազգի վերջն այդքան երազողներին, պետական ոճիրին պետականորեն պատասխանեցինք։ «1918-ին պատասխանեցինք Սարդարապատով։ Հայոց պետականությունը ոչ թե 30 տարեկան է, այլ գոյություն ունի 1918-2023 թթ.-ին։ Ցեղասպանությունից հետո 4 տարի անց՝ 1919-ին սկսվեց վրիժառությունը։ Այն տեռոր չէր, այլ համաժողովրդական վրիժառություն, իր հեղված արյան գինը մասամբ փակելու վճիռն ուներ հայ ժողովուրդը։ 1919 թվականին այդ որոշման իրագործումը ստանձնեցին մի խումբ հայ տղերք, որոնք մեկը մյուսից պատրաստ էին, մեկը մյուսից պատասխանատու։ Մենք մեր զոհերին հավերժացրեցինք 50 տարի անց»,-իր ելույթում նշեց Արեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։