Հանրապետության տարածքում մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ի երեկոյան, 14-ի գիշերն առանձին վայրերում՝ ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով, հայտնում է ԱԻՆ-ը։
Նշվում է, որ մայիսի 13-ին և 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 13-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։
Երևանում մայիսի 13-14-ն սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +18-ից +20։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում կդիտվի ամպամածություն, սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +15-ից +18; գիշերը՝ +10-ից +14: