Մայիսի 19-ին սուզալողի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը դարձավ 70 տարեկան։ 1976 թվականին իր առողջության գնով մարզիկը խորտակվող տրոլեյբուսից փրկել է մի քանի տասնյակ մարդու կյանք։ «Ինչ կասկածներ կարող են լինել, եթե ես աշխարհի ռեկորդակիր եմ և ամենաարագ լողորդը: Այլ տարբերակ չկա։ Անհնար էր նույնիսկ մտածել այդ մասին»,- ասել է Կարապետյանը MIR 24-ի եթերում:
Մարզիկը 10 մետր խորության վրա կոտրել է տրոլեյբուսի ապակին և սկսել մարդկանց դուրս հանել։ Կես ժամում նա հանել է 37 մարդու, որոնցից 20-ը ողջ են մնացել։
«Տրոլեյբուսի մեջ բարձիկ էր ձևավորվել։ Լեհական տրոլեյբուսը ետևում կլոր է, և այնտեղ օդը կբավականացներ 10-15 րոպե։ Մարդիկ ձկան պես քիթը դեպի վեր էին շնչում»,- բացատրել է լողորդը։
Երբ նա մարդկանց դուրս էր բերում սառը ջրից, ինքն էլ լուրջ վնասվածքներ է ստացել՝ երկկողմանի թոքաբորբ, բազմաթիվ կտրվածքներ, արյան վարակում։ 1977 թվականին Կարապետյանն աշխարհի ռեկորդ է սահմանել, սակայն հասկացել է, որ այլևս չի կարողանա ներկայանալ մեծ սպորտում։ Բայց նա երբեք չի զղջացել դրա համար։ 1976 թվականի սեպտեմբերին նա սահմանել է իր գլխավոր ռեկորդը՝ փրկել տասնյակ կյանքեր։
«Երջանկությունն այն է, երբ հասնում ես ուզածիդ, հետո նայում ես ու տեսնում, որ ամեն ինչ արել ես այնպես, ինչպես ուզում էիր»,- պատմել է ռեկորդակիրը։
Խորհրդային Միությունում այս պատմությունը չէր ներկայացվում։ Միայն վեց տարի անց է մարզիկը պարգևատրվել «Խորտակվողներին փրկելու համար» շքանշանով և մեդալով, ասվում է հեռուստատեսության ռեպորտաժում:
Կարապետյանը մանկուց զբաղվել է դասական լողով և դարձել Հայաստանի չեմպիոն պատանիների շրջանում։ Բայց 17 տարեկանում նա լրջորեն սկսել է հետաքրքրվել սուզալողով։ Կարապետյանը մի քանի տարում դարձել է աշխարհի ռեկորդակիր, ջրասուզալող մարզաձևում աշխարհի ու Եվրոպայի տասնակի չեմպիոն։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...