Սյունիքի մարզի սահմանամերձ Կոռնիձոր գյուղում Արցախի շրջափակման պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Լաչինի միջանցքում՝ Խաքարի գետի վրայով, ադրբեջանական անցակետի տեղադրման։ Այն կազմակերպել էր «Կամավորական շարժում» ՀԿ–ն:
Կոռնիձորից հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղի կենտրոնից շարժվեցին Հայաստան– Արցախ սահման, որտեղ էլ տեղի ունեցավ հանրահավաքը:
Հանրահավաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երևանից ժամանած մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ:
Արցախում նույնպես երթ և հանրահավաք տեղի ունեցավ՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի: Մասնակիցները նշում էին, որ իրենց երթով փորձում են արցախցիներին ցույց տալ որ իրենց կողքին են: Մանսկիցների վերջնական նպատակը Հայաստանում իշխանափոխության հասնելն է: