WhatsApp-ը հայտարարել է արդեն ուղարկված հաղորդագրությունների խմբագրման գործառույթի ներդրման մասին, այն հասանելի կլինի ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում։
Հաղորդագրությունը փոխելու համար անհրաժեշտ է մուտք գործել ընտրացանկ և ընտրել «Խմբագրել» կետը: Զրուցակիցները հաղորդագրության վրա կտեսնեն «Փոփոխված» նշանը, սակայն չեն կարողանա տեսնել խմբագրումների պատմությունը։