Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել նույնականացման քարտերով (ID-card), քանի որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Վրաստանի միջև երկու երկրների քաղաքացիների համար առանց վիզայի փոխադարձ ճանապարհորդության մասին համաձայնագիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ Վրաստան մեկնելու համար անհրաժեշտ կլինի ցույց տալ նույնականացման քարտ կամ անձնագիր, ինչպես նաև Հայաստան վերադառնալը հաստատող ճամփորդական փաստաթուղթ։
Հունվարի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների առանց վիզայի փոխադարձ ճանապարհորդության մասին համաձայնագրին, հունիսի 26-ին խորհրդարանն ընդունել է օրենքը։ Վրաստանում այն ուժի մեջ է մտել հունվարի 27-ից։