Սեպտեմբերի 4-8-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ,
հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում այսօր գիշերը, սեպտեմբերի 7-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում առանց տեղումների եղանակ։