Սեպտեմբերի 11-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որպես վկա հարցաքննության է ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ, տեղեկացնում է Բևեռի մամուլի ծառայությունը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ հարցաքննության առիթը եղել է Սեֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին:
Օգոստոսի 23-ին ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հետաքննություն էր սկսել Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ, որի ուղևորների թվում եղել էր նաև Եվգենի Պրիգոժինը։ Օգոստոսի 24-ին հայտնի էր դարձել զոհված բոլոր 10 ուղևորների անունները։