Երևանում սեպտեմբերի 21-23-ը, 24-ի և 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 21-ի, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, սեպտեմբերի 23-25-ը՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ին, 22-ին, 24-ին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին հարավարևելյան է՝ 3-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։