Երևանում սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ,
հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ին, 29-ին առանձին շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին կնվազի 3-6, սեպտեմբերի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։