Հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, բարեբախտաբար տուժածներ չկան, թե ապակու վրա առկա անցքը ինչից է առաջացել՝ պարզվում է՝ արդյոք կրակոցի՞ց, թե՞ քարի հարվածից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոբուսի վրա նախկինում նույնպես կրակոց էին արձակել և այսօր, նույնպես, այն վարել է նույն վարորդը: