Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում, բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Hyundai-ի վարորդը Հայաստանի «Հանրապետական» կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է։