Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանի քույրը, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նորածնին անվանել են Ադրիանա։
Սողոմոնյանը ծնվել է 2001 թվականին Երևանում, ծառայել է բանակում՝ ՀՕՊ զորքերի կազմում։ Պաշտպանության նախարարությունը նրա մահվան մասին հայտնել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։