Երևանի հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ ՀՀ ՆԳՆ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ․-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ․-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա․-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Վ.Տ․-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը: Նշվում է, որ Վ․Տ․-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ․-ն և Ա․ Ա․-ն՝ 9-րդ դասարանում։
Մակրոնի հրավերով Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում են...