Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում մայիսի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 15-17 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 13-15 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 9-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 14-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 9 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2 մ/վրկ արագությամբ: