Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ցերեկն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 24-26 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 21-26 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-24 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 21-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3 մ/վրկ արագությամբ: