Հուլիսի 29-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան տաքություն։
Լոռու մարզում ցերեկը կլինի 20-24 աստիճան, Տավուշում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում՝ 26-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 31-33, Արմավիրում՝ 31-33 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 21-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 31-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։