Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը աջակցություն է հայտնել Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին։ Նա լուսանկար է հրապարակել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի և վազորդ Երվանդ Մկրտչյանի հետ։
«Ես այստեղ կանգնեցնում եմ յուրաքանչյուր հայ մարզիկի, ում գտնում եմ և հաջողություն եմ մաղթում նրանց»,- X-ի իր էջում գրել է Օհանյանը։
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը (օղակ վարժություն) և Արթուր Դավթյանը (հենացատկ վարժություն), հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։