Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 31-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +32-34 աստիճանի, երեկոյան ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով +25-27 աստիճանի։ Գիշերը կդիտվի 17-19 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկըն սպասվում է 20-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 27-29 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 27-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +33-35 աստիճանi։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին hասնելով +33-35 աստիճանի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 30-33 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 31-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 21 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3․8 մ/վրկ արագությամբ: