Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 5-12-ի աստղագուշակըկ ենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ լավատեսությունը թույլ կտա փոխել իրավիճակը դեպի լավը: Չորեքշաբթի օրը կարող են առաջանալ մանր, հեշտությամբ լուծելի խնդիրներ, պարզապես պետք է հաղթահարել անորոշությունը: Շաբաթ օրը պետք չէ դեմ գնալ հասարակական կարծիքին, քանի որ, միևնույն է, չեք կարողանա ապացուցել ձեր ճշմարտացիությունը:
Ցուլ
Ժամանակն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ կամ ինքնակատարելագործմամբ: Միայն նախքան գործելը, արժե մտածել ամեն ինչի մասին։ Ժամանակն է ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները և գործունեության ոլորտները: Զերծ մնացեք քննադատությունից, կոնֆլիկտներ մի սկսեք։ Հանգստյան օրերին արժե մենակությունը գերադասել աղմկոտ ընկերությունից, իսկ լավ գիրքը՝ դատարկ խոսակցություններից:
Երկվորյակ
Ձեր ուշադրությունը կսևեռվի կարևոր և հաճելի գործերին։ Սիրելի անձնավորությունը հաճույքով կօգնի ձեզ լուծել բոլոր խնդիրները։ Փորձեք ձեր տունը լցնել ջերմությամբ, հարմարավետությամբ և սիրով:
Խեցգետին
Աշխատավայրում ցանկալի է հաշվի առնել գործընկերների հետաքրքրությունները և փոխզիջման գնալիս նախաձեռնող լինել: Այս շաբաթ փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել բնության մեջ: Պաշտպանեք ինքներդ ձեզ ավելորդ հանդիպումներից և շփումներից:
Առյուծ
Դուք բավականին ներդաշնակ ժամանակաշրջանի շեմին եք, և կանխազգալով դա՝ տրամադրված եք լավատեսական տրամադրությունների։ Երկուշաբթի օրը պետք է նվիրել գործերը ավարտին հասցնելուն։ Լուրջ մտորումների ժամանակ է․ ձեզ կհաջողվի հասկանալ այն, ինչը նախկինում ձեր մտքով չէր անցնում։ Այս շաբաթվա բոլոր հանդիպումները պատահական չեն լինելու։
Կույս
Խորհուրդ է տրվում կտրուկ ոչինչ չձեռնարկել և չփոխել՝ հատկապես առանց իրավիճակը վերլուծելու։ Զգուշացեք բամբասանքների առիթներ տալուց, կարգապահություն և հավաքվածություն ցուցաբերեք:
Կշեռք
Նպատակին հասնելու ճանապարհը բաժանեք փոքր մասերի, և ամեն ինչ կստացվի: Երկուշաբթի օրը կարող եք ռիսկի դիմել։ Չորեքշաբթի օրը ձեզ ճակատագրական հանդիպում է սպասվում։ Դուք կարող եք կարևոր լուր ստանալ այն մարդուց, որը ձեզանից հեռու է:
Կարիճ
Երեքշաբթի և չորեքշաբթի որքան քիչ մտածեք ձեր սեփական շահի մասին, այնքան ավելի հաջող կլինեն արդյունքները։
Աղեղնավոր
Ձեզ հարկավոր է տոկունություն և հստակություն պլանների ու դրանց իրականացման համար: Երկուշաբթի օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար։ Հինգշաբթի օրը ցանկալի է ավելի քիչ շփվել մարդկանց հետ։ Ուրբաթ օրը բարենպաստ է ինչ-որ նոր բան սկսելու համար։ Այս շաբաթ դուք կկարողանաք ինքներդ ձեզ համար կարևոր հարց լուծել։ Հանգստյան օրերին աշխատեք ձեզ չծանրաբեռնել կենցաղային հոգսերով։
Այծեղջյուր
Ձեր ծրագրերի իրականացման ճանապարհին կլինեն բազմաթիվ գայթակղություններ, որոնք կարող են ձեզ մի կողմ տանել։ Հավանական են որոշակի աղավաղումներ, որոնք կարող են ձեզ մոլորության մեջ գցել: Եթե ձեր գլուխը լի է գաղափարներով, փորձեք դրանք ինչ-որ կերպ իրագործել: Նրանք, ովքեր այս օրերին տնից հեռու կլինեն, պետք է խուսափեն անծանոթ ընկերություններից։
Ջրհոս
Ցանկալի է էներգիա չծախսել։ Դադարեք երազել, ժամանակն է գործել: Չորեքշաբթի օրը աշխատավայրում իրավիճակը կարող է թեժանալ, ուստի այդ օրը ցանկալի չէ որևէ կարևոր միջոցառում ծրագրել։ Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր անձնական կյանքին։ Շաբաթ օրը չարժե հուզական պոռթկումներով բարդացնել հարաբերություններն ուրիշների հետ։
Ձկներ
Այս շաբաթ դուք զբաղված կլինեք կուտակված խնդիրների ակտիվ վերհանմամբ։ Լավատեսորեն նայեք աշխարհին։ Փորձեք բաց չթողնել կարևոր իրադարձությունները, շուրջն այնքան հետաքրքիր բաներ կան։