Օգոստոսի 5-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կանխատեսվում է 35-37, երեկոյան՝ 28-30 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 26-31 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 31-34 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 24-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկը կլինի 26-29 աստիճան, Տավուշում՝ 30-34 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 35-38, Արմավիրում՝ 35-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 33-36, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, ցերեկը սպասվում է 31-32 աստիճան տաքություն։